Ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» հարձակվող Նոա Օկաֆորը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: Նոայի տրանսֆերի համար պայքարում են նաև «Ինտերը», «Միլանը» և «Տոտենհեմը»։
Օկաֆորի պայմանագիրը զալցբուրգյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։
Ավստրիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ։