«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ պատրաստ է վերսկսել կարիերան՝ լոնդոնյան ակումբ վերադառնալու համար։
«Եթե ինչ-որ մեկը խնդրի, դժվար կլինի ասել՝ ոչ: Երբ սիրում ես, դժվար է ասել ոչ: Եթե Կոնտեն հեռանա, երիտասարդ Ռայան Մեյսոնը կարող է գլխավոր մարզիչ դառնալ մինչև մրցաշրջանի ավարտը։ Ես կարող էի օգնել նրան, դա հիանալի կլիներ:
Կարծում եմ, որ փորձառու մասնագետը կարող է օգուտ տալ երիտասարդ մարզչին, նույնիսկ եթե դա ընդամենը մի քանի շաբաթ միասնական աշխատանք լինի: Դուք կարող եք կիսվել գաղափարներով, դա կարևոր է: Ուստի ցանկացած օգնություն կարող է օգտակար լինել»,- Ռեդնապի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հարի Ռեդնապը մարզել է «Տոտենհեմը» 2008-ից 2012 թվականներին: 76-ամյա մասնագետի վերջին ակումբը «Բիրմինգհեմն» էր 2017 թվականին։