Արգենտինայի հավաքականը, որը նախորդ տարվա դեկտեմբերին հաղթել է Աշխարհի առաջնությունը, պատրաստվում է ընկերական խաղ անցկացնել Պանամայի ընտրանու հետ (մարտի 24):
Երկուշաբթի օրը թիմն առաջին մարզումն է անցկացրել Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո։
Այդ օրը երեկոյան թիմի ավագ Լիոնել Մեսսին ընտանիքի հետ ընթրելու է գնացել Բուենոս Այրեսի ռեստորաններից մեկում, սակայն թերագնահատել է իր ժողովրդականությունը։
Հաստատության շուրջ անմիջապես հավաքվել են հսկայական թվով մարդիկ, ովքեր ցանկացել են տեսնել իրենց կուռքին և վանկարկել նրա անունը։