«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն դարձել է Բելգիայի հավաքականի ավագը, հայտնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։
Կիսապաշտպանը փոխարինել է Մադրիդի «Ռեալի» խաղացող Էդեն Ազարին, ով 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությունից հետո ավարտել է ազգային թիմում իր ելույթները։
Փոխավագ են նշանակվել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան և «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն։
Դե Բրույնեն Բելգիայի հավաքականի կազմում անցկացրած 97 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ։