«Արսենալի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն շարքից դուրս է մնացել երկար ժամանակ։ Ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, հայտնում է «զինագործների» պաշտոնական կայքը։
24-ամյա ճապոնացին ծնկի վնասվածք է ստացել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Սպորտինգի» դեմ պատասխան խաղի սկզբում (1:1, 3:5՝ 11 մետրանոցներով): Մարտի 21-ին նա Լոնդոնում վիրահատության է ենթարկվել, որից հետո խաղադաշտ չի վերադառնա մինչև այս ամառ։
Տոմիյասուն այս մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ կատարելով երկու գոլային փոխանցում: