Մադրիդի «Ռեալն» իր ուշադրությունը սևեռել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի վրա, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մնում է «Ռեալի» առաջնահերթ տրանսֆերը, սակայն անգլիացու համար պայքարում լուրջ մրցակցություն է սպասվում, ուստի մադրիդցիներն աշխատում են այլընտրանքային տարբերակների վրա։ Նրանցից մեկը 28-ամյա պորտուգալացին է։
Սիլվան այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։