Goal-ը հրապարակել է 2023 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների սեփական վարկանիշի թարմացված տարբերակը։
Ցուցակը շարունակում է գլխավորել ՊՍԺ-ի հարձակվող, Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին։
Երկրորդ տեղում Էրլինգ Հոլանդն է (Մանչեսթեր Սիթի/Նորվեգիա), իսկ Կիլիան Մբապեն (ՊՍԺ/Ֆրանսիա) երրորդ տեղում է․ նախորդ վարկանիշային աղյուսակում նա երկրորդն էր Մեսսիից հետո։
Լավագույն 10-յակում են նաև Վիկտոր Օսիմհենը (Նապոլի/Նիգերիա), Վինիսիուս Ժունիորը (Ռեալ Մադրիդ/Բրազիլիա), Խվիչա Կվարացխելիան (Նապոլի/Վրաստան), Մարկուս Ռեշֆորդը (Մանչեսթեր Յունայթեդ/Անգլիա), Ռոբերտ Լևանդովսկին (Բարսելոնա/Լեհաստան), Կազեմիրոն (Մանչեսթեր Յունայթեդ/Բրազիլիա), Բուկայո Սակա (Արսենալ/Անգլիա)։