«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բրայթոնի» և Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Կաորու Միտոմայի ծառայություններով, հայտնում է The Sun-ը:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները Պրեմիեր լիգայի վերջին հանդիպումներում հետևել են Միտոմայի խաղին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Արսենալը», «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»։
Միտոման «Բրայթոն» է տեղափոխվել ճապոնական «Կավասակիից» 3 միլիոն եվրոյի դիմաց 2021 թվականին: