Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղից առաջ խոսել է կատալոնական թիմի ավագ Լեո Մեսսիի մասին.
«Ես շատ եմ հարգում նրան։ Կարծում եմ՝ նա ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նրա հանդեմ մեծ հարգանք ունեմ: Հուսովեմ՝ կիրակի օրը նրա համար անհաջող օր կլինի: Դա կնշանակի, որ մենք լավ ենք կատարել մեր աշխատանքը։ Ավելի լավ կլինի, եթե մենք դրական արդյունքի հասնենք»,- իսպանացու խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
Հիշեցնենք, որ էլ կլասիկոն կկայանա առաջիկա կիրակի օրը: