ՌՊԼ-ի 20-րդ տուրի խաղում «Խիմկին» ընդունել էր «Ռոստովին»: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Ռոստովյան ակումբի կազմում 11 մետրանոցից 18-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Մաքսիմ Օսիպենկոն։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հանդիպմանը մասնակցեց մեկնարակային րոպեներից՝ փոխարինվելով 73-րդ րոպեին։
Այս խաղից հետո Ռոստովը ներկայացնող ակումբը ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Սպարտակին»՝ 41 միավորով զբաղեցնելով 2-րդ տեղը: