«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է փոխարինել Էրլինգ Հոլանդին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «ՌԲ Լայպցիգի» հետ խաղում (7-0) երկրորդ խաղակեսում։
Հիշեցնենք, որ նորվեգացի հարձակվողը դարձել է պենտա-տրիկի հեղինակ, որից հետո փոխարինվել է։ Հոլանդը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության երրորդ խաղացողը Լիոնել Մեսսիից և Լուիս Ադրիանոյից հետո, ով մեկ խաղում 5 գոլ է խփել։ Եթե Էրլինգը մնար խաղադաշտում, ապա այս ռեկորդը գերազանցելու հնարավորություն կունենար։
«Եթե նա հասներ այս նշաձողին 22 տարեկանում, ապա ամբողջ կյանքում ձանձրացած կլիներ: Այժմ նա նպատակ ունի ապագայի համար։ Այդ իսկ պատճառով ես կատարեցի փոխարինումը։ Եվ ես չգիտեի, որ ռեկորդը պատկանում է Մեսսիին, ինձ այդ մասին ասացին խաղից հետո»,- Խոսեպ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BT Sport-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» երկխաղյա դիմակայությունում 8-1 հաշվով հաղթել է «ՌԲ Լայպցիգին»: Գվարդիոլայի թիմը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։