«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհոնօղլուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Պորտուի» դեմ պատասխան խաղի (0:0) լավագույն ֆուտբոլիստ։
«Չալխանօղլուն կայուն խաղաց։ Նա կարգապահ մնաց կիսապաշտպանությունում, հանգիստ գործեց՝ ամուր փոխանցումներով և ժամանակին ընդհատումներով»,- ասել է ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների թիմը:
Առաջին հանդիպմանը միլանյան թիմը հաղթել էր 1։0 հաշվով, ուստի դուրս եկավ 1/4 եզրափակիչ։