«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Պորտուի» հետ ոչ-ոքից(0:0).
«Մենք փայլուն խաղացինք. Ֆուտբոլիստները հանդես եկան որպես թիմ և հիանալի հանդիպում անցկացրին։ Մենք հիանալի անցկացրինք առաջին խաղակեսը, և բոլորս միասին պայքարեցինք մինչև վերջ: Պատիվ և փառք այս թիմին»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ -ի մամուլի ծառայությունը։
Քանի որ առաջին խաղում Ինտերը հաղթեց 1-0 հաշվով, միլանյան թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։