«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Պորտուի» հետ ոչ-ոքին (0:0).
«Մենք թիմով շատ լավ խաղացինք և վերջին րոպեներին պայքարեցինք շատ լավ մրցակցի դեմ: Գիտեինք, որ հեշտ չի լինելու, բայց արեցինք այն, ինչի վրա հույս ունեի ու դուրս եկանք քառորդ եզրափակիչ։ Նրանք ուժեղ թիմ ունեն, բայց մենք ավելի լավն էինք»,- Օնանայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Քանի որ առաջին խաղում Ինտերը հաղթեց 1-0 հաշվով, միլանյան թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։