«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Պորտուի» դեմ պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։
«Մենք գիտենք, որ խաղալու ենք ուժեղ թիմի հետ: Սա կայուն թիմ է, որն ունի որակ, լավ հարձակվողներ և ուժեղ պաշտպաններ։
Մենք նաև գիտենք, որ «Պորտուն» անախորժություններ է առաջացրել իտալական շատ ակումբների համար, բայց մենք լավագույնս պատրաստվել ենք՝ դիտելով այդ հանդիպումները»,- մեջբերում է Ինձագիին ակումբի մամուլի ծառայությունը:
Առաջին հանդիպումն ավարտվել է միլանյան ակումբի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ «Պորտու»- «Ինտեր» պատասխան հանդիպումը կանցկացվի այսօր՝ մարտի 14-ին։