Թեհրանում անցկացվեց Արևածագի 10 օր անվանումով սուսերամարտի միջազգային մրցաշար:
Ճկասուսեր մրցաձևում հայտավորված էին նաև մեր երկրի մարզուհիները: Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ Հայաստանի քառյակը ( Աիդա Ալոյան, Ռեգինա Սիմոնյան, Ասյա Մնոյան, Հասմիկ Աղաբաբյան) լավ հանդես եկավ: Առավել խոսուն է Հասմիկ Աղաբաբյանի մրցելույթը: Նա հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլերի արգելքները և իր համար տեղ ապահովեց լավագույն ությակում, որը գոհացնող արդյունք է: