Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մտադիր է այսօր հաստատել Աշխարհի առաջնությունում հանդիպումների քանակի ավելացումը՝ սկսած 2026 թվականի Աշխարհի առաջնությունից, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Ինչպես հայտնում է Sky News-ը, հանդիպումների թիվը 64-ից 104-ի հասցնելու որոշումը պետք է կայացվի Կիգալիում (Ռուանդա), ՖԻՖԱ-ի նիստում:
Աշխարհի 2026 թվականի առաջնությանը կմասնակցի 48 թիմ։ ՖԻՖԱ-ն ի սկզբանե նախատեսում էր ստեղծել 16 խումբ՝ կազմված երեք թիմերից, սակայն հրաժարվեց այս գաղափարից՝ հօգուտ չորս թիմերից կազմված 12 խմբերի ձևաչափի:
Յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմերը, ինչպես նաև երրորդ տեղերը զբաղեցրած ութ լավագույն թիմերը դուրս կգան 1/16 եզրափակիչ:
Այսպիսով, եզրափակչի մասնակիցները կանցկացնեն ութ հանդիպում, այլ ոչ թե յոթ, ինչպես վերջին ԱԱ-ում էր։ Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչը կկայանա ԱՄՆ-ում, հուլիսի 19-ին։
























































