Առաջին անգամ հայկական գրեփլինգի պատմության մեջ Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաչել է Հայաստանի ներկայացուցիչ Մայիս Ներսեսյանը՝ -62 կգ քաշային կարգի եզրափակչում համառ պայքարի արդյունքում հաղթանակ տոնելով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ:
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Բուխարեստում: Հայաստանը ներկայացնում են նաև՝
Ռազմիկ Միսակյանը՝ -62կգ,
Արսեն Ալեքսանյանը՝ -66կգ,
Ասլան Պողոսյանը՝ -66կգ,
Սուրեն Խուրդայանը՝ -71կգ,
Տարոն Գրիգորյանը՝ -71 կգ: