Ստամբուլում ընթանում է աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանից ելույթ ունեցան կապանցի եռացատկորդներ Լևոն Աղասյանը և Յանա Սարգսյանը, որոնք չկարողացան հաղթահարել որակավորման փուլի արգելքը և դուրս մնացին պայքարից:
Ի դեպ, մեր երկու ցատկորդներն էլ վնասվածքով են մտել ասպարեզ:
Նշենք, որ աթլետների ամառային մրցաշրջանը կսկսվի մայիսին անցկացվելիք ՀՀ առաջնությունով: