Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը չի մասնակցել FIFA The Best մրցանակաբաշխության քվեարկությանը։
«Ուզում եմ ՖԻՖԱ-ի կողմից ավելի մեծ հարգանք տեսնել Խորվաթիայի և մեր հավաքականի հանդեպ։ Ֆեդերացիան պետք է ընդունի, որ փոքր պետությունը կարող է մրցել ֆուտբոլային մեծագույն ազգերի հետ և հիանալի նախատիպ լինել համաշխարհային ֆուտբոլի համար»,- Դալիչի խոսքերն է փոխանցում հավաքականի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին։
























































