Փետրվարի 27-ին Փարիզում տեղի ունեցավ The Best FIFA Football Awards 2022 թվականի մրցանակաբաշխությունը։
ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Մեսսին իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է ստացել The Best մրցանակը, որը սահմանվել է 2016 թվականին։
Նա այն առաջին անգամ ստացել է 2019 թվականին։ Ըստ այս ցուցանիշի՝ նա հավասարվեց պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին (2016, 2017) և լեհ Ռոբերտ Լևանդովսկուն (2020, 2021)։
Բոլոր մրցանակակիրները․
2016 — Կրիշտիանու Ռոնալդու
2017 — Կրիշտիանու Ռոնալդու
2018 — Լուկա Մոդրիչ
2019 — Լիոնել Մեսսի
2020 — Ռոբերտ Լևանդովսկի
2021 — Ռոբերտ Լևանդովսկի
2022 — Լիոնել Մեսսի
























































