Արգենտինայի հավաքականի երկրպագուները ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել են 2022 թվականի լավագույն երկրպագուներ։
Նրանք մրցանակը ստացել են 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում ազգային հավաքականին աջակցելու համար։
Մարզիչ Լիոնել Սկալոնիի գլխավորությամբ Արգենտինան հաղթեց 2022 թվականի Աշխարհի առաջնությունը։ Մինչ այդ թիմը 1978 և 1986 թվականներին էր դարձել աշխարհի չեմպիոն։
Հիշեցնենք, որ երեկ Փարիզում (Ֆրանսիա) կայացավ ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, իսկ Սկալոնին ստացավ լավագույն մարզչի մրցանակը։
























































