Բրազիլացի սուպերմոդել, դերասանուհի և գործարար Ադրիանա Լիման նշանակվել է ՖԻՖԱ-ի երկրպագուների համաշխարհային դեսպան։
Նա կզարգացնի, կխթանի և կմասնակցի գլոբալ նախաձեռնություններին ամբողջ աշխարհից երկրպագուների մասնակցությամբ: Նրա աշխատանքային պարտականությունների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ:
Բրազիլացի մոդելի՝ երկրպագուների դեսպան նշանակվելը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
«Երբ հանդիպում ես Ադրիանային, անմիջապես զգում ես նրա ջերմությունը, բարությունը: Նա ապրում և շնչում է մեր խաղով: Այդ իսկ պատճառով դա կարող է հիանալի կապող օղակ դառնալ ՖԻՖԱ-ի և ամբողջ աշխարհի երկրպագուների միջև»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: