«Յուվենտուսի» նախկին նախագահ Անդրեա Անյելին ասել է, որ Սուպերլիգան անհրաժեշտ է եվրոպական ֆուտբոլին։
«Դա անհրաժեշտ է, քանի որ եթե ամեն ինչ մնա կանխատեսելի, ինչպես հիմա, հասարակությունը կհեռանա ֆուտբոլից։ Նիդեռլանդներում կշարունակե՞ն միջազգային ֆուտբոլ դիտել, եթե «Այաքսը», «Ֆեյենորդը» կամ ՊՍՎ-ն երբեք հնարավորություն չունենան հաղթելու կամ հաղթանակի համար պայքարելու:
Այստեղից էլ բխում է նոր եվրոպական նոր լիգայի գաղափարը՝ բազմաթիվ դիվիզիոններով և առաջխաղացման և անկման սխեմայով: Ակումբների համար հավասար պայմաններ։ Մենք պետք է մտածենք վաթսուն կամ ութսուն ակումբների մասին ամբողջ Եվրոպայում։ Ֆուտբոլային ոլորտում իմ 13 տարվա փորձառությամբ և իմանալով, թե ինչպես է ամեն ինչ աշխատում, ես մտքեր եմ հավաքել և ասել, որ ժամանակն է ավելի արդար լիգաների համար:
Եվրոպայում ամենամեծ լիգաները նաև ստանում են ամենաշատ տեղերը Չեմպիոնների լիգայում և, հետևաբար, ամենամեծ եկամուտները: Այսպիսով, եթե ներկայիս համակարգը պահպանվի, ապա անգլիական և իսպանական ակումբների և մնացածների միջև անջրպետը միայն կաճի: Միգուցե բացառությամբ ՊՍԺ-ի և Մյունխենի «Բավարիայի»:
Փոխարենը պետք է ձգտել սպորտային ժողովրդավարության։ Լեհական ակումբը հաջողության հասնելու իրավունք չունի՞։ Լեհ երկրպագուներին պակասո՞ւմ է կիրքը ֆուտբոլի նկատմամբ»: — ասել է Անյելին De Telegraaf-ին տված հարցազրույցում։
























































