Ֆրանսիական «Մարսելի» և Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան խոսել է իտալական «Նապոլիի» առաջատար Վիկտոր Օսիմhենի հետ:
Կոտ դ’Իվուարի հավաքականի լեգենդը նիգերիացի հարձակվողին մաղթել է շարունակել նույն ոգով խաղալ։
«Ես գիտեմ, որ Օսիմհենն ինձ իր համար որպես օրինակն է անվանել: Մենք երբեք անձամբ չենք հանդիպել, բայց մի անգամ ես նրան հաղորդագրություն գրեցի: Ես նրան ասացի, որ շարունակի խաղալ նույն ոգով»,- Դրոգբայի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։
24-ամյա Օսիմհենն այս մրցաշրջանում Իտալիայի Ա Սերիայի լավագույն ռմբարկուն է՝ 19 խաղում դառնալով 18 գոլի հեղինակ։
























































