Էկվադորի «Ինդեպենդիենտե դել Վալլեն» հաղթեց բրազիլական «Ֆլամենգոյին» Հարավային Ամերիկայի Սուպերգավաթի առաջին խաղում:
Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում կայացած հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ 69-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Մատեո Կարաբախալը։
Պատասխան խաղը կկայանա մարտի 1-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։
Մրցաշարին մասնակցում են Հարավային Ամերիկայի երկու կարևորագույն ակումբային մրցաշարերի՝ Copa Libertadores-ի և Copa Sudamericana-ի հաղթողները: Հաղթողը որոշվում է երկու հանդիպումների արդյունքներով։
























































