«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Այնտրախտի» նկատմամբ տարած հաղթանակը (2-0).
«Մենք լավ խաղացինք։ Մենք գերիշխում էինք առաջին րոպեներից, ինչը հատկապես կարևոր է, երբ խաղում ես թիմի դեմ, որը ծանրաբեռնում է միջին գոտին և լավ գիտի, թե ինչ անել տակտիկապես։
Մենք պետք է պահպանեինք գնդակը մեր մոտ և բարձր ճնշում գործադրեինք»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Նապոլի»-«Այնտրախտ» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին Դիեգո Արմանդո Մարադոնա մարզադաշտում:
























































