Լեհաստանի առաջնության 21-րդ տուրի խաղում «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վարտային»։
Հանդիպումն ավարտվեց «Պոգոնի»՝ 3-1 հաշվով հաղթանակով։
Տանտերերի հայտացուցակում ընդգրկված էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, սակայն նա այսօրվա հանդիպմանը չմասնակցեց։
Այս խաղից հետո «Պոգոնը» 33 միավորով մրցաշարային աղյուսակում 5-րդն է։
























































