«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան դժգոհ է խաղացանկից։
Չորեքշաբթի երեկոյան Անգլիայի Պրեմիեր լիգայում «Արսենալը» 1։3 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»: Ընդամենը 63 ժամից Արտետայի թիմը՝ տեղական ժամանակով 12:30-ին, կհյուրընկալի «Ասթոն Վիլային»։
«Չեմպիոնների լիգայի հետ կապված կան որոշակի կանոններ։ Երբ խաղում եք չորեքշաբթի երեկոյան, չեք կարող խաղալ շաբաթ օրը ճաշի ժամին: Այնպես որ, կարծում եմ, որ սա պետք է վերաբերի ցանկացած մրցաշարի:
Խոսքը ֆիզիոլոգիական առանձնահատկությունների մասին է, վերականգնվելն ու լավագույն արդյունքի հասնելը շատ դժվար է՝ խաղացողների համար նվազեցնելով վնասվածք ստանալու վտանգը։
Խոսքը մտահոգվելու կամ չանհանգստանալու մասին չէ: Մենք պետք է խաղանք։ Ցանկանում եմ, որ խաղացողները լինեն լավ տրամադրությամբ և ֆիզիկապես պատրաստ լինեն դիմակայելու մարտահրավերին»,- ասել է «Արսենալի» մարզիչը Sky Sports-ի հետ զրույցում։
























































