«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Օլիվեր Կանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակը (1:0)։
«Այս մակարդակի հանդիպումներում ամեն ինչ կարելի է որոշել վայրկյանի ընթացքում, միլիմետրի և ամենափոքր սխալի պատճառով։ Մենք հիանալի իրավիճակ ստեղծեցինք պատասխան խաղից առաջ և տեսանք, թե ինչի է ընդունակ մեր թիմը։ Բայց աշխատանքը դեռ չի ավարտվել։ ՊՍԺ-ն ավելի լավ պատրաստ կլինի երկրորդ խաղին։ Երկրորդ խաղակեսում մենք տեսանք, թե ինչ կարող է անել բացառիկ խաղացող Մբապեն։ Նա կարողանում է ոգևորել ոչ միայն երկրպագուներին, այլ նաև թիմին։ Մեր բախտը բերեց, որ գոլ բաց չթողեցինք»,- Կանի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ՊՍԺ — «Բավարիա» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին՝ «Ալիանց Արենայում»։