Պորտուգալացի հայտնի գործակալ Պաուլո Բարբոսան խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական լիգա հնարավոր տեղափոխության մասին։
«Ես ճանաչում եմ նրան, կարծում եմ, քանի դեռ ակումբները հետևում են նրան, այդ ժամանակ նրանք որոշում կկայացնեն: Առջևում դեռ շատ բան կա, այստեղ ավելի կոնկրետ մոտեցում է պետք, մինչ խաղացողին վերլուծում են ու հետևում։ Սպերցյանը հիանալի խաղացող է, նա կարող է խաղալ ամենաբարձր մակարդակով։ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությո՞ւնը։ Երբ խոսում ենք հետաքրքրության մասին, դա նշանակում է, որ նրան հետևում և դիտում են։ Առայժմ միայն հետևում են ֆուտբոլիստին։ Կան բոլոր նախադրյալները, որպեսզի նա հանդես գա եվրոպական ուժեղ առաջնությունում»,- Բարբոսայի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































