«Միլանի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0). Նա դարձավ այս հանդիպման միակ գոլի հեղինակը։
«Ես շատ գոհ եմ գոլից և հատկապես խաղից։ Կարեւոր է, որ մենք ռեզերվ ենք ստեղծել պատասխան հանդիպման համար։ Մենք արժանի ենք դրան։ Երկրպագուները լավագույնն էին. միայն նայեք նրանց, լսեք: Մենք ֆավորիտ չենք. Այժմ մենք կենտրոնանալու ենք առաջնության վրա, իսկ հետո կմեկնենք Լոնդոն»,- Դիասի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Թիմերի պատասխան խաղը կկայանա մարտի 8-ին՝ Լոնդոնում։
























































