«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ՉԼ 1/8 եզրափակչում «Միլանի» դեմ կայանալիք խաղից առաջ խոսել է անգլիական և իտալական ֆուտբոլների տարբերության մասին։
«Կարծում եմ՝ Անգլիայում ու Իտալիայում քեզ վրա տարբեր ճնշում է գործադրվում։ Իտալիայում երկուշաբթիից կիրակի ֆուտբոլի մասին ես խոսում։ Դու սկսում ես քո ուղին այդպես ու զարգանում ես՝ սովորելով այդ ճնշմանը։
Անգլիայում այնպիսի մթնոլորտ է, որը թույլ է տալիս վայելել ֆուտբոլը՝ առանց նման բան զգալու, որովհետև այս երկրում այն ուղղակի սպորտ է, իսկ Իտալիայում՝ միևնույն ժամանակ պատերազմ թիմերի ու երկրպագուների միջև»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
«Միլանի» ու «Տոտենհեմի» միջև խաղը կկայանա այսօր՝ փետրվարի 14-ին, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
























































