«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատեուսը կարծում է, որ մյունխենցիները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կհաղթեն ՊՍԺ-ին և կկարողանան դուրս գալ մրցաշարի քառորդ եզրափակիչ։
«Բավարիան» կհաղթի ՊՍԺ-ին և դուրս կգա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Մեսսին, Նեյմարը և նրանց թիմակիցները դուրս են մնացել Ֆրանսիայի գավաթի խաղարկությունից՝ «Մարսելին» պարտվելուց հետո։ Առաջնությունում «Մոնակոյի» հետ կարեւոր խաղում պարտություն կրեց։ Բացի այդ, խոսակցություններ են ընթանում Նեյմարի շուրջ, Մբապեն էլ վնասվածք ունի։
ՊՍԺ-ի հետ համեմատած՝ «Բավարիան» բարձունքում է։ ՊՍԺ-ն կարող է փայլել, բայց նրանց խաղը նաև անընդհատ քանդվում է: Կարծում եմ, որ «Բավարիան» ավելի ուժեղ է, ավելի ճկուն, ավելի արագ և ավելի քաղցած»,- գրել է Մատեուսը Sky Sport Germany-ի իր սյունակում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի հարձակվողներ Կիլիան Մբապեն և Լիոնել Մեսսին, ինչպես նաև կիսապաշտպան Մարկո Վերատին կարող են մասնակցել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղին։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի ՊՍԺ-Բավարիա առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 14-ին Փարիզում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին Մյունխենում։
























































