«Արարատ-Արմենիան» այսօր ստուգողական խաղ կանցկացնի Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Զենիթ» ֆուտբոլային ակումբի հետ:
Խաղի մեկնարկը 17:00-ին է:
Հիշեցնենք՝ «Արարատ-Արմենիան» փետրվարի 2-ից 19-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում:
Հավաքի շրջանակում թիմն արդեն մեկ ընկերական խաղ է անցկացրել՝ ոչ-ոքի խաղալով «Ուրալի» հետ (1-1):