Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է դարպասապահների եռյակը, որոնք կպայքարեն կազմակերպության վարկածով 2022 թվականի լավագույն դարպասապահի կոչման համար։
Նրանք բոլորն էլ մասնակցել են Կատարում անցկացված 2022 թվականի Աշխարհի առաջնությանը:
Ցուցակում ընդգրկված են Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան, Մարոկկոյի հավաքականի և «Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն և Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած, «Աստոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։
Հետաքրքիր է, որ դարպասապահներից երկուսը ներկայացնում են Իսպանիայի առաջնությունը։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 27-ին։
























































