Փետրվարի 10-12-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կանցկացվի գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների բաց առաջնությունը:
Մրցմանը կմասնակցի շուրջ 80 մարզիկ, որոնք կներկայացնեն Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, Հրաձգության հանրապետական մարզադպրոցը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, Գյումրիի և Վանաձորի մարզադպրոցները:
Առաջնության արդյունքներով մրցանակային տեղեր զբաղեցրած հրաձիգները կպարգևատրվեն հավաստագրերով և դրամական մրցանակներով: Հաղթող մարզիկների անձնական մարզիչները նույնպես կարժանանան դրամական պարգևի:
Հրաձգության հավաքական թիմը փետրվարի 17-ին կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու ուսումնամարզական հավաքի, որից հետո մարտի 12-ին կմեկնի Էստոնիայի Տալլին քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: