«Հաթայսպորի» նախագահը հայտնել է, որ կիսապաշտպան Քրիստիան Ացուն ողջ է․ նա հայտնաբերվել է փլատակների տակ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, հայտնում են Чемпионат-ն ու Спорт-Экспресс-ը։
Ացուն հայտնաբերվել և հոսպիտալացվել է։ Նա մի շարք վնասվածքներ է ստացել։ Նշվում է, որ ակումբի մարզական տնօրենը դեռ փլատակների տակ է, նրան դեռ չեն գտել։
Քրիստիանը հայտնի է Եվրոպայում իր ելույթներով․ նա հանդես է եկել «Չելսի», «Նյուքասլ», «Էվերտոն» և մի շարք այլ ակումբներում։
Աֆրիկացի լրագրող Սադիք Ադամսը նույնպես հաստատում է, որ Ացուն հայտնաբերվել և հոսպիտալացվել է։