«Մարաշսփոր» ֆուտբոլային ակումբի անդամները մնացել են Թուրքիայում գտնվող հյուրանոցի փլատակների տակ։ Ինչպես տեղեկացնում է Aspor-ը՝ ակումբի ներկայացուցիչները հանգրվանել էին հյուրանոցում, որը փլվել է երկրաշարժի ժամանակ։
Նշվում է, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ թիմի անդամներից մեկը փրկվել է, իսկ մյուսները փլատակների տակ են։ Այս պահին շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները։
Հիշեցնենք՝ Թուրքիայի հարավում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ավելի քան 200 մարդ մահացել է, ավելի քան 2000-ը՝ վիրավորվել։ Այժմ երկրում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ։