Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահ Վոլկան Դեմիրելը սոցցանցերով ուղիղ եթեր է դուրս եկել, որ օգնություն խնդրի երկրշարժից տուժած Հաթայ նահանգին։
«Հաթայում բոլորը մահանում են։ Խնդրում եմ, օգնեք մեզ, այստեղ ամեն ինչ շատ վատ է։ Աղաչում եմ, որ մեզ բոլոր հնարավոր օգնություններն ուղարկեք»,- ասել է Դեմիրելը, որը հիմա գլխավորում է տեղի «Հաթայսփորը»։
Հիշեցնենք՝ Թուրքիայի հարավում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ավելի քան 200 մարդ մահացել է, ավելի քան 2000-ը՝ վիրավորվել։ Այժմ երկրում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ։