30-ամյա հայ կիսապաշտպան Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի ղազախական «Ատիրայուում», վստահեցնում է Sports.kz-ը: «Ատիրաուի» գլխավոր մարզիչը, հիշեցնենք, Արամ Ոսկանյանն է:
Դաշյանն «Ուրարտուի» սան է, բացի հայկական ակումբներից, հանդես է եկել նաև Դոնեցկի «Մետալուրգում», Բահրեյնի «Ալ-Մուբարաքում», Մակեդոնիայի «Վարդարում»:
Հայաստանի հավաքականի կազմում Դաշյանը 7 հանդիպման է մասնակցել:
Transfermarkt-ն այս պահին ֆուտբոլիստի տրանսֆերը 125 հազար եվրո է գնահատում: