Եգիպտոսի «Ալ-Ահլին» Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում 1-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Սիեթլին»:
Այս խաղում միակ գոլը խփվեց հանդիպման 88-րդ րոպեին։ Միակ գոլը խփեց Մուհամեդ Մագդին։
Այժմ կիսաեզրափակչում «Ալ Ահլին» կհանդիպի Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի՝ իսպանական Մադրիդի «Ռեալի» հետ։
Մյուս կիսաեզրափակիչում կխաղան բրազիլական «Ֆլամենգոն» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը»: