Աշխարհի ակումբային առաջնությունում, որն անցկացվում է Մարոկկոյում, որոշվեց կիսաեզրափակչի ևս մեկ մասնակիցը։
«Ալ-Հիլալը» միայն 90-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը Կասաբլանկայի «Վիդադի» հետ խաղում (1-1)՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
94-րդ րոպեին մրցակիցները մնացին ոչ ամբողջական կազմերով՝ 10-ական ֆուտբոլիստով, և հաշիվն այլևս չփոխվեց։
Ամեն ինչ որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում, որում ավելի ուժեղ գտնվեց սաուդյան թիմը՝ 5-3: «Ալ-Հիլալի» մրցակիցը կիսաեզրափակչում «Ֆլամենգոն» է: