Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» 330 միլիոն եվրո է ծախսել նոր խաղացողների տրանսֆերների վրա։
Միևնույն ժամանակ, լոնդոնցիները Չեմպիոնների լիգայի համար հայտացուցակում կարողացել են ընդամենը երեք համալրում կատարել՝ ՈւԵՖԱ-ի կանոնների համաձայն։
Ինչպես երևում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում, «Չելսին» հայտացուցակում ավելացրել է Էնցո Ֆերնանդեսին, Միխայիլ Մուդրիկին և Ժոաո Ֆելիշին։ Իսկ ահա հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի համար «Չելսիի» հայտացուցակից:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Չելսին» կխաղա «Բորուսիայի» հետ։ Առաջին խաղը կկայանա Դորտմունդում փետրվարի 15-ին։