Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկել է Եվրոպայի հրաձգության առաջնությունը: Չեմպիոններն ու փոխչեմպիոնները միանգամից կարժանանան Տոկիոյի Oլիմպիական խաղերի ուղեգրերի:
Մեր երկրի 16 պատվիրակներից առաջինը կրակագիծ ելան շարժական թիրախ`ոչ օլիմպիական մրցաձևի երեք մարզուհիներ: Օդամղիչ հրացանով, 30+30 կրակահերթերից հետո, Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Արուսյակ Գրիգորյանը գրավեցին համապատասխանաբար 7-րդ, 8-րդ, և 10-րդ տեղերը / 10 մ. մրցատարածությունում /:
Թիմային պայքարում, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակներից հետո, մեր եռյակը 1637 միավորով դարձավ երրորդ մրցանակակիր: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։