Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գործընկերներին հրավիրել է Սաուդյան Արաբիա։
Ինչպես հայտնում է The Sun-ը, պորտուգալացին հրավիրել է Բրուն Ֆերնանդեշին, Ռաֆայել Վարանին, Հարի Մագուայրին և Կազեմիրոյին ամռանը այցելել Լիսաբոնում գտնվող իր նոր տուն և այցելել Սաուդյան Արաբիա։
Պորտուգալացին նաև հարցրել է, թե արդյոք նրանք կկարողանա՞ն գալ Սաուդյան Արաբիա՝ ներկա լինելու «Ալ-Նասրի» հանդիպմանը։
Հայտնի է դարձել նաև, որ Ռոնալդուն իր բոլոր մեքենաներն արդեն Անգլիայից տեղափոխել է Պորտուգալիա։