Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CONMEBOL) և Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CONCACAF) հայտարարել են, որ 2024 թվականի Copa America-ն (Ամերիկայի գավաթը) կանցկացվի ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարածաշրջանում։
Մրցաշարին կմասնակցեն 16 թիմեր․ 10-ը՝ ԿՈՆՄԵԲՈԼ-ից և 6-ը՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ից, որոնք կկարողանան մասնակցել մրցաշարին՝ ուղեգիր նվաճելով Հյուսիսայի Ամերիկայի Ազգերի լիգայի 2023/24 թթ. խաղարկությունում։
Ամերիկայի գավաթի ներկայիս հաղթողը Արգենտինան է։
Հիշեցնենք, որ Հյուսային Ամերիկայի ներկայացուցիչ երեք երկիր՝ ԱՄՆ-ը, Մեքսիկան և Կանադան կընդունեն նաև ԱԱ-2026-ը։