Դանի Ալվեշի եղբայր Նեյ Ալվեշը մեկնաբանել է բռնաբարության մեղադրանքով եղբոր ազատազրկումը:
«Եղբայրս թակարդն է ընկել: Իմ ընտանիքը չի պատրաստվում հանձնվել: Եղբայրս ողջ աշխարհում անթերիկարիերա է ունեցել, և այս խառնաշփոթը, որի մեջ նա հայտնվել է, խեղդում է նրա կարիերան: Մենք, անպայման, հնարավոր ամեն բան կանենք, որ հանենք եղբորս այս դիվային-սատանայական սխեմայից, որի մեջ նրան ներքաշել են»,-Նեյ Ալվեշի խոսքերն է փոխանցում AS-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանությունն ապացույցներ է ստացել, որոնք փաստում են «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի մեղքը՝ գիշերային ակումբում աղջկա բռնաբարելու մասով:
























































