Նիդեռլանդական ՊՍՎ-ն ուժեղացրել է կազմը պորտուգալացի 20-ամյա հարձակվող Ֆաբիո Սիլվայով։
Ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է կգա ՊՍՎ-ում մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Նա տեղափոխվել է անգլիական «Վուլվերհեմփթոնից»։
Իր նոր թիմում երիտասարդ խաղացողը ստացել է 10-ը համարի մարզաշապիկը։
Նշենք, որ Սիլվան մրցաշրջանի առաջին հատվածը վարձավճարով անցկացրել է Բելգիայում՝ «Անդերլեխտի» կազմում։