Սամարայի «Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն կարող է տեղափոխվել սերբական «Ցրվենա Զվեզդա», հայտնում է РБ Спорт-ը։
Աղբյուրի համաձայն, Բելգրադից ժամանած սկաուտները հետևում են Կովալենկոյին ռուսական թիմի ձմեռային հավաքի ընթաքում։
19-ամյա Ալեքսանդր Կովալենկոն վարձավճարով է հանդես գալիս «Կռիլյա Սովետովում»: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Սոչիին»։
Այս մրցաշրջանում նա անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո։
























































